Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների
Օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավային մերձ Օսուվ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հուշատախտակի հանդիսավոր բացում, որը զետեղվեց ի հիշատակ հայազգի զիվորների և սպաների սխրանքի՝ նահատակված 1920 թ․ լեհական աշխարհազորի կազմում։
Ճակատամարտը տեղի է ունեցել նույն այդ վայրում ի պաշտպանություն Լեհաստանի և Վարշավայի բոլշևիկյան հարձակումներից, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հաղորդման, միջոցառումները կատարվեցին Լեհաստանի պաշտպանության նախարարի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։